Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով՝ Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով:
Միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:
Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում (N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ»:
Կարդացեք նաև