Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպում եմ ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ:
Հանդիպմանը ներկա ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև նրանց, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ներկայանալ, իմ երախտագիտությունն եմ հայտնել մարտադաշտում գործած սխրանքների ու հայրենանվեր գործունեության համար:
Անդրադարձ է կատարվել Արցախում տիրող իրավիճակին, տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարվելիք կոնկրետ քայլերին»։