Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայք Պոմպեո. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում. «Ազատություն»

Նոյեմբեր 17,2020 17:16

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ զրույցում, հայտնում է «Ազատությունը»։ Նախօրեին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ֆրանսիական մայրաքաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

«Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», – Le Figaro-ի հետ զրույցում շեշտել է Պոմպեոն: Պետքարտուղարը հատուկ ընդգծել է՝ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։

«Նախագահ Էմանուել Մակրոնը և ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», – ասել է պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաև Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում և Միջերկրական ծովում։

«Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Լուսինե ՄՈՒՍԱԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30