Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովրդի ցասում հրահրողը պետք է հեռանա». ԼՀ-ն եւ ԲՀԿ-ն չեն մասնակցում ԱԺ նիստին

Նոյեմբեր 17,2020 16:27

«Հաշվի առնելով այս աննորմալ մթնոլորտն ԱԺ-ում՝ նպատակահարմար ենք գտնում չմասնակցել նիստին: Իսկ գործընկերներին կոչ եմ անում մասնակցել արտահերթ նիստին: Կրկնում եմ, որ մեկ օրակարգ գոյություն ունի՝ իշխանությունը պետք է պատասխան տա, վարչապետը պետք է հեռանա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ անընդունելի է այդ դահլիճում ձեւ անել, թե ոչինչ տեղի չի ունեցել, եւ պետք է կայանա մեկ օրակարգ միայն՝ ռազմական դրության չեղարկման եւ նոր բանակցությունների, մինչդեռ նիստերի օրակարգում միջազգային համաձայնագիր հաստատելու եւ այլ հարցեր են:

Հիշեցնենք, որ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է սպասվում: Կկայանա, թե ոչ, դեռ պարզ չէ:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հակադարձեց. «Հանրությանը տեղեկացնեմ, որ կոնկրետ այդ համաձայնագրի չհաստատելը կնշանակի, որ ՀՀ-ն 15 միլիոն եվրո տուգանք է վճարելու: Եթե այս ֆինանսական վիճակում կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ…Ես չեմ կարծում, որ դա ճիշտ ուղղություն է: Խնդիրները հերթով են լուծում: Ինձ համար անընդունելի է նման սրացումը, պետական ինստիտուտները պետք է աշխատեն: Նրանք, ովքեր ասում են, որ բացառապես մեկ օրակարգ կա, հակասում են իրենք իրենց, որովհետեւ ամբիոնից խոսում էին մարդկանց խնդիրների, Քարվաճառից եկողների մասին»:

Ապա «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ իր հերթին հայտարարեց. «Ստեղծված իրավիճակում հանդարտությունից խոսելը կարեւոր է, բայց դրա համար այն մարդը, որը հրահրում է ժողովրդի ցասումը, պետք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի երկխոսությունը: Այդ մարդը վարչապետն է: Սպասվելիք արտահերթ նիստում քննարկելու ենք ռազմական դրությունը հանելու նախագիծը: Այլ օրակարգով քննարկումների մենք չենք մասնակցելու»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց. «Եկեք առաջ անցնենք»:

Ապա ԼՀ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Սկսվեց 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30