Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկները Հայաստանի համար առնվազն երկու բրոնզե մեդալ են ապահովել

Նոյեմբեր 17,2020 16:22

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական (17-18 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականներն արդեն առնվազն մեկական բրոնզե մեդալ ունեն:

Աղջիկներ առաջնությունում 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից ու մեկնարկային մարտի առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ուկրաինուհի Յուլիա Պելեշչուկին:

Իսկ տղաների +91 կգ քաշային կարգում Հարություն Փափազյանը կրկին ¼ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ալբանացի Արբի Հախիյուին:

Այս երկու բռնցքամարտիկներն իրենց ու մեր երկրի համար արդեն ապահովել են առնվազն երկու բրոնզե մեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30