«Պարոն Աբովյան, զինվորների կոչերը եւ տեսանյութերը, որոնք ես տարածել եմ, եղել են այդ հարձակումներից հետո»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արմեն Աբովյանը նրան մեղադրել էր, որ իր սոցցանցային էջում հրապարակել է առաջնագծի զինվորների՝ սպառնալիք եւ հայհոյանք պարունակող տեսանյութերը:
Լենա Նազարյանը հավելեց. «Ես դա հասկացել եմ որպես եղածի դատապարտում եւ անկեղծորեն, տիկին Զոհրաբյան, տիկին Իսայան, ուրախ եմ լսել, որ դուք խոսում եք բռնության դեմ: Առաջինը՝ դա պետք է չլինի, հետո հարցերը կքննարկենք: Ուրախ եմ, որ դուք հիմա դա արձանագրում եք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ