Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արարատն ընկած էր, մենք իրենց ասում էինք՝ ինքը մահացած ա, էլ մի խփեք, իրենք շարունակում էին խփել». Անդրանիկ Քոչարյանը մեջբերում է անվտանգության աշխատողներին

Նոյեմբեր 17,2020 16:11

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց. «Շատ մեծ փորձ ունեմ եւ Հոկտեմբերի 27-ի ողջ խորությունը ես լավ պատկերացնում եմ, հասկացել եմ: Հիմա՝ ի՞նչ եղավ այդ օրը: Երբ եղավ մեր հայտնի փեսայի ուղերձը՝ դեռ չհրապարակված փաստաթղթի մասին (ինքն ավելի շուտ իմացավ, եւ դա էլ է խնդիր՝ ազգային անվտանգության խնդիր), մեկ էլ՝ շատ պատրաստված «սառանչիների» խումբ…չասեմ՝ ով էր շենքում, ով չէր շենքում, բայց տպավորություն էր, որ այդ խումբն ուներ հանձնարարական՝ գտնել առաջին դեմքերին եւ սպանել: Ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ երբ Արարատ Միրզոյանին գնացի տեսա, անվտանգության տղաներն ասում էին՝ «Արարատն ընկած էր, մենք իրենց ասում էինք՝ ինքը մահացած ա, էլ մի խփեք, իրենք շարունակում էին խփել»…դա նման էր Վահե Ավետյանի սպանությանը: Երբ հրահանգ եղավ կոնկրետ ֆորսմաժոր ստեղծել՝ մարդկանց սպանելով: 27-ն էլ այդպես եղավ:

Եկեք թողենք, որ պետական, հատկապես՝ ուժային ինստիտուտներն ուշքի գան…Ոչ մի արյուն չպետք է թափվի, մենք մարտի 1 ենք տեսել: Բանակը չի կարող մասնակցել ներքաղաքական զարգացումներին: Բանակն էլ համարյա, որպես այդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են, մեծ քանակության զենք թափանցելու է ՀՀ: Ուժային կառույցները պետք է կարողանան լիկվիդացնել: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, զինոստիկանությունը մեծ աշխատանք է անում, բայց ծավալն այնքան շատ է, որ ներթափանցելու են: Նույնիսկ մեր հնարավորությունները կարող են բավարար չլինել, որպեսզի չեզոքացնենք: Պետք է իրար օգնենք: Ապօրինի զենքը կրակելու է, իսկ ապօրինի զենքի հեռվից հրաման տվողներ, չկասկածեք, կան…Հայաստանի սահմանից դուրս են, ախպերությունն այնտեղ է դիրքավորված, բայց իրենց զորքը չկա, բա ո՞ւր կորան: Երբ քաղաքական արդեն պահանջներով միտինգները քաղաքական օրակարգում էին, այդ խմբավորումները չկային»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30