Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Սարգսյանը իմ հետ որեւէ ընդհանուր բան չունի, որ ընկերական բառն օգտագործի, իր բախտը բերել է, որ իմ ընկերների հետ է ուղղակի եկել». Վարդան Աթաբեկյան

Նոյեմբեր 17,2020 16:04

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց գիշերով թիմակիցների՝ 5 մեքենաներով իրենց տուն գալու միջադեպի մասին:

Այսօր Հայկ Սարգսյանն ասել էր, թե մտածել է՝ իր ընկերոջը սպառնացել են, նա չէր կարող ազդի դավաճանների օրակարգով շարժվել: Աթաբեկյանն արձագանքեց. «Նախ, Հայկ Սարգսյանը իմ ընկերը չի՝ մեկ: Երկրորդը՝ Հայկ Սարգսյանը պիտի ինձ ճանաչի, որ պատճառաբանի, եթե չի ճանաչում, թող պատճառաբանի՝ ի՞նչ քայլի հիման վրա է դա մտածել: Ինձ ճանաչողը չի կարող նման բան մտածել: Ինձ չեն կարող ճնշեն ու ճնշման արդյունքում ես իմ սկզբունքները խախտեմ, անհնար է նման բան, ով նման բան է մտածել, դա իր երեւակայությունն է»:

Աթաբեկյանը վստահեցրեց, որ Սիմիդյանի հետ այդ գիշերային այցից հետո չեն խոսել ու չեն պարզաբանել. «Տեսանյութը ես եմ հրապարակել, մտածել եմ դիմել ոստիկանություն, որովհետեւ եթե գիշերը մեկին մարդ է մոտենում ու դարպասների մոտ ծածուկ կանգնում, ինձ թվում է՝ լրիվ պատճառները կան, որ դիմես այդ քայլին»:

Հարցրեցինք՝ համաձա՞յն եք Հայկ Սարգսյանի դիտարկման հետ, որ Դուք նման քայլի դիմելով, դուրս գալով խմբակցությունից, ազգադավ խմբերի օրակարգն եք սպասարկել՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Լավ կլինի՝ իր արտահայտությունը վերանայի, եթե նման արտահայտություն է արել: Ո՞վ է մտածում, որ ես իմ այդ քայլով ազգադավ…բոլորին տվել եմ իմ բացատրությունը: Կամ ներսը մարդիկ կան, որոնք փորձում են ցեցը գցեն ու խառնեն, իրական մարդուն սարքեն…չեմ իմանում ինչ են սկսել դրանով շահել…Ինչ-որ մեկը մտածել է, որ ես դավաճանական գործողություն եմ արել, փորձել է այդպիսի բան անել, ով չի մտածել, զանգել է, խոսել ենք, բացատրել եմ»:

Աթաբեկյանը վստահեցրեց, որ նման միջադեպից հետո Սիմիդյանի, մյուս թիմակիցների հետ իր հարաբերությունները չեն կարող լինել ընկերական. «Չի կարող ընկերական հարաբերություն սրանից հետո լինի: Հայկ Սարգսյանը չի կարող իմ տուն ընկերաբար գալ: Հայկ Սարգսյանը իմ հետ որեւէ ընդհանուր բան չունի, որ ընկերական բառն օգտագործի: Իր բախտը բերել է, որ իմ ընկերների հետ է ուղղակի եկել, ոչինչ, այդ հարցը կպարզաբանվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30