Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր ՀՕՊ եւ հրետանային միջոցները եւ ձեռքբերվածը՝ բոլորը խոցված էին առաջին մի քանի օրում». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 17,2020 15:48

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց՝ եկել է համոզման, որ ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը պետք է լինի բոլորին հասանելի. «Մեր գործընկերը ճիշտ նշեց, որ նռնականետով չես կարող ժամանակակից պատերազմի տրամաբանությունը չընկալելով՝ ունենալ բանակ, որը պետք է գոնե դիմակայի 40 օր: Մեր ռազմական պահեստները պետք է լինեին այլ բովանդակության եւ հզորության:

Ինչո՞ւ Օմարը լավ պահվեց: Այդ նույն աշխարհազորը: Որովհետեւ գլխին հրամանատար կար: Ինչո՞ւ այլ տեղեր էլ պահվեց, նույնիսկ ունեցանք նահանջներ: Ինչո՞ւ ՊԲ-ն կարողացավ խնդիրն, այնուամենայնիվ, լուծել՝ նաեւ մեր զինվորների շնորհիվ: Ես հպարտանում եմ բանակով: Մինչեւ Շուշիի վերջին պահը, մինչեւ պարտադրված հրադադարը մեր հրետանին շատ քիչ էր մնացել: Մեր ՀՕՊ եւ հրետանային միջոցները եւ ձեռքբերվածը՝ բոլորը խոցված էին առաջին մի քանի օրվա ընթացքում: Ուրեմն՝ ինչպիսի լավ հետախուզություն է եղել, ինչպես են տեղերն իմացել՝ սկսած ՊԲ հրամանատարի նստավայրից…բայց, այնուամենայնիվ, կռիվը գնաց քառասուն օր:

Մեր զինվորն աննկարագրելի հերոսություն ցուցաբերեց, բայց մաշվում էր: Մաշվելու հետ մեկտեղ՝ քաղաքական լուծումներ էին պետք: Մենք ժամանակ կունենանք քննարկելու՝ քաղաքական լուծումները կային թե ոչ, ուշացած էին, թե ոչ: Ինքս ինձ եմ ասում՝ Անդրանիկ, եղիր հանդարտ: Եկեք բոլորս լինենք հանդարտ: Խոսք եմ տալիս հանձնաժողովում նախաձեռնել շատ լուրջ քննարկումներ»:

Անդրանիկ Քոչարյանն ակնարկեց, որ դատելով «ապրիլյանի» զեկույցից՝ դասեր չենք քաղել: «Պաշտպանության նախարարն էլ է կրում պատասխանատվություն, եւ յուրաքանչյուրն է կրում պատասխանատվություն: Այդ գերատեսչությունն օր առաջ պետք է իր մեջքն ուղղի»,-հավելեց նա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30