Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, մենք պարտություն ենք կրել…մեր թիմում աթոռից կախված մարդ չկա ու պատասխանատվությունից չենք խուսափում». Հակոբ Սիմիդյան

Նոյեմբեր 17,2020 15:40

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից այսօր հետաքրքրվեցինք, թե հայտնի միջադեպից հետո պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ ինչ հարաբերություններ ունեն: Նա պատասխանեց՝ նորմալ. «Իրականում ճիշտ չի ընկալվել վիճակը եւ մեծ աղմուկ է բարձրացել: Նորմալ են հարաբերությունները, ինքը իմ ընկերն է: Մի քանի պատգամավորներ են եղել այդ օրը, գնացել էինք զրուցելու, քանի որ մթնոլորտը մի քիչ տրամադրող չի եղել, ուրիշ բան է ստացվել, ԶԼՄ-ների մեկնաբանությունները, այդ մթնոլորտով պայմանավորված, մի քիչ այլ բան է ստացվել»:

Հարցրեցինք՝ այսինքն, դուք, Երջանիկ Հակոբյանը, Հայկ Սարգսյանը մի քանի մեքենաներով չե՞ք գնացել Աթաբեկյանի տուն՝ նա պատասխանեց, որ փորձել են հասկանալ հայտարարության հետ կապված: Մենք ճշտեցինք՝ Աթաբեկյանի հետ հեռակա՞ եք բանավիճում հիմա, մի թիմի անդամ եք՝ Սիմիդյանը վստահեցրեց, որ իրար հետ խոսել են:

Թե ստեղծված իրավիճակից ինչ ելք է տեսնում, ՀՀ նախագահն իր առաջարկություններն արեց՝ Սիմիդյանը պատասխանեց, որ ինքը մեծ թիմի անդամ է. «Հիմա պետական ինստիտուտների կայուն աշխատանքի խնդիրը պետք է լուծվի: Այսօր ԱԺ-ն էլ որպես ինստիտուտ սկսի աշխատել, որից հետո հնարավոր է արդեն լիցքաթափված քննարկել»:

Հարցրեցինք՝ հիմա ձեր թիմը կարո՞ղ է դուրս գալ, բաց աչքերով նայել հասարակությանը, երկխոսության մեջ մտնել, ինչպես նախկինում՝ Սիմիդյանը պատասխանեց. «Փորձում ենք: Էմոցիոնալ այս ֆոնը բարդություններ է առաջացնում, այո, մենք պարտություն ենք կրել ու ոչ մեկս ոչ մի կարգավիճակից կառչած չենք: Բայց պետք է ճիշտ շարունակենք, որ երկիրը դրանից չվնասվի»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա՝ Սիմիդյանը պատասխանեց, որ տարբերակները քննարկվում են, ԱԺ-ում էլ պահանջներ կան, սրանց մասին կոնկրետ դիրքորոշում թիմը կտա առաջիկայում՝ քննարկումների արդյունքում:

Սիմիդյանը վստահեցրեց, որ այլընտրանք չի ունեցել Փաշինյանը, որովհետեւ վիճակը կրիտիկական է եղել: Հարցին՝ ի՞նչ են արել, որ չի կարողացել հարցը նույնիսկ քննարկել ձեր, ժողովրդի հետ՝ Սիմիդյանը պատասխանեց. «Խոսքը, Շուշիի, Ստեփանակերտի ստեղծված իրավիճակն էր: Կարծում եմ, ՊՆ-ից էլ մեկնաբանություն եղել է, որ իրավիճակը կրիտիկական էր ու այլընտրանք չուներ»:

Սիմիդյանը նշեց, որ թե վատ ժառանգության մասին խոսեն, կստացվի, որ պատասխանատվությունը գցում է մեկ այլ քաղաքական ուժի վրա:

Ինչ վերաբերում է աթոռից կառչած մնալուն՝ Սիմիդյանը վստահեցրեց. «Մեր թիմում աթոռից կախված մարդ չկա: Մենք պատասխանատվությունից չենք խուսափում»: Նա ասաց, որ պատրաստ է մանդատը վայր դնել, բայց մի փոքր ժամանակ է պետք դրա համար, որպեսզի հանրության հետ խոսակցություն ունենան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30