Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասել է՝ տներդ ծախի, գնա, հեսա գալիս ենք. սա ասել է հրապարակի էկրանի տեսանյութում խոսող անձանցից մեկը». Մանուել Մանուկյանը՝ իր նկատմամբ սպառնալիքների մասին

Նոյեմբեր 17,2020 15:32

Ինձ սպառնում են ֆեյսբուքով, տեսանյութերով, նամակներով, մեկնաբանություններով»,-Aravot.am-ի հարցին՝ կոնկրետ ովքե՞ր, ինչպե՞ս են իրեն սպառնացել, այսպես պատասխանեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը:

Մանուել Մանուկյանն ահազանգել էր, որ «իմ պաշտպանած երկրում իմ կյանքը վտանգված է, այս ամենի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է և ուժային կառույցների՝ Ոստիկանություն, ԱԱԾ»:

Մանուել Մանուկյանի հետ զրույցում խնդրեցինք կոնկրետ անուններ ասել, անձանց մատնանշել, որոնք իրեն սպառնացել են, այս առիթով նա ասաց. «Անունը չգիտեմ, բայց այն անձն է, որը Հանրապետության հրապարակի մեծ էկրանով ցուցադրված տեսանյութում խոսում է, որ Նաիրա Զոհրաբյանի հասցեին էլ է ոչ պարկեշտ հայտարարություններ արել»:

Հետաքրքրվեցինք՝ այդ անձը կոնկրետ Ձեզ զանգե՞լ է, ո՞նց է եղել սպառնալիքը, Մանուելը պատմեց. «Ինձ ասել է՝ տներդ ծախի, գնա, հեսա գալիս ենք: Հաշվի առնելով իրավիճակը, նաև մարդկանց ճանաչելով՝ կոչ եմ արել, որպեսզի դիմեն օրինապահ մարմիններին, սադրանքների չգնան»:

Մանուել Մանուկյանը վրդովված է՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին իր բնորոշմամբ շինծու, մոնտաժված խոսքերի համար ձերբակալել էին, մինչդեռ իր հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչում և հենց նրանց նկատմամբ պետք է քայլեր կիրառվեն:

Մանուել Մանուկյանն ասաց՝ 20-30 նամակներ է ստացել, որոնք բոլորը սպառնալիքներ են պարունակում, բոլորն էլ ուղարկել է ԱԱԾ:

Մանուել Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ կարծում է, որ այս ամենն ինչ իր դեմ կատարվում է կապված է իր՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություն հնչեցնելու հե՞տ, նա պատասխանեց. «Այո, միանշանակ կապված են դրա հետ: Հենց այս տեսանյութում էլ էդ մարդն ասում է՝ Նիկոլին դու ես բան ասել, իբր ես ասել եմ, թե Նիկոլի պաշտպանողը թուրք է: Զինվորի շորերով ինչ-որ խրամատներից կոչ են անում տղերքը, իրենք Նիկոլ են պաշտպանում: Ես էլ հայտարարում եմ, որ այդ ամենը սարքած է, որ Նիկոլն ու իր կինը 44 օր զբաղված են եղել հենց դրանով, ոչ թե պատերազմով, ու վերջին օրերին ցույց են տալիս, որ իբր թե առաջնագծի զինվորն իրենց հետ է: Ես կոչ եմ արել նաև ռազմական ոստիկանությանը և ՊՆ-ին, որպեսզի թույլ չտան, որ բանակը ներքաշվի քաղաքականության մեջ, որն այսօր վիրտուալ ձևով արդեն իսկ արված է: Այսօր զենքերը, որով մեր ընկերները կյանք են տվել, դրանք կախում են իրենց վզներից չգիտեմ՝ ում հրամանով և Նիկոլ են պաշտպանում: Զինվորն ինչո՞ւ պիտի Նիկոլ պաշտպանի, զինվորը պիտի երկիր պաշտպանի՝ անկախ բարգավաճ, դաշնակ, թե նիկոլական: Այսօր Նիկոլն իր քաղաքական թիմ ուզում է սարքել բանակը, զինվորի շորն ու զենքը: Բայց իրեն պետք է պաշտպանի ՔՊ-ն: Ինքը մոռացել է: Կոչ եմ անում, որպեսզի էս տիպի դեպքերով զբաղվի ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քանի որ դա շատ վտանգավոր է: Տեսնում ենք՝ մի քայլ է մնացել, ու այսօր Նիկոլը փորձում է իր հրոսակախմբերով բանակի զինվորականի անվան տակ այստեղ անօրինական գործողություններ իրականացնել: Դա է ամբողջ նպատակը»:

Մեր հարցին՝ իսկ ԱԱԾ-ից, ոստիկանությունից արձագանք կա՞ իր դիմումի հետ կապված, քննություն գնո՞ւմ է, Մանուել Մանուկյանը պատասխանեց. «Առաջինը հանրությանն եմ դիմել ու հանրությանը զգուշացրել իրենց շրջապատին, հետևողներին զգուշացնեն: Այսօր վախի մթնոլորտ կա. իմ շատ ծանոթներ ասում են՝ մի խոսիր, գլուխդ կուտեն: Ես ասում եմ՝ իմ երկրում միշտ էլ պիտի խոսեմ, ու իմ անվտանգությունը պարտավոր է պաշտպանել ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Ես միշտ էլ խոսում եմ ճշմարտությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30