«Այսօրվա իրավիճակում իշխանությունը եւ իշխանության քարոզչամեքենան գործը թողած՝ զբաղված են մեկ գործով. շենքերը գրավելու, գույքը ջարդելու դեպքերը փորձում են բարդել ընդդիմադիրների վրա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա մանրամասնեց. «Երբ ես տեսա, որ կառավարության դիմացից ցուցարարները շարժվում են ԱԺ, գրառում արեցի եւ ասացի, որ գնում եմ ԱԺ, պատգամավորներին եւ անձնակազմին հորդորեցի գալ: Եկան, այդ թվում մեր կուսակցության անդամները եւ պահեցին դահլիճը: Ինչպես տեսնում եք, դահլիճը ջարդած չէ, ինչպես կառավարության դահլիճը: Այս ամբիոնից բարձրախոսով ելույթ 1ր ունենում Աննա Կոստանյանը, այստեղ էր նաեւ մեր կուսակցության անդամներից մեկը: Բայց այդ տեսանյութերից կտրում են մարդկանց դեմքերը, դնում կուսակցական լուսանկարի կողքն ու ասում, որ՝ տեսեք, ջարդարարները»:
Մարուքյանը դիմեց իշխանական պատգամավորներին. «Սա անբարոյականություն է: Մարդուն վերագրել մի բան, որ չի արել, անբարոյականություն է, մի արեք այսպես, մեծ մարդիկ եք: Ապշած եմ ուղղակի: Հո մանկապարտե՞զ չի: ԱԺ անվտանգության աշխատակիցներն էլ հո գիտեն, թե ով այստեղ ինչով է զբաղված եղել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ