Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարտության պատասխանատուն իշխանությունն է` դրա բոլոր հետեւանքներով, իսկ պատերազմի պատասխանատու են բոլոր, առանց բացառության բոլոր այն ուժերը, որոնք 97-ից հետո պաշտպանել են պատերազմը, ոչ մի թիզ հողը, հայդատականությունը, Արցախի հարցում ստատուս քվոն պահպանելու անհեռանկար քաղաքականությունը։
Պարտությունը հետեւանք էր պատերազմը պաշտպանողների կուրությանը, անհեռատեսությանը։
Ուրեմն` պարտության, դրա սարսափելի հետեւանքների համար պատասխանատու են բոլոր այն ուժերը, ովքեր իրենց դրեցին խաղաղության օրակարգից դուրս ու գնացին այս խելագար արկածախնդրության։
Կարդացեք նաև
Այդ ավանտյուրայի բոլոր մասնակիցները պետք է լքեն քաղաքական արենան` որպես պարտության համար պատասխանատու ուժեր։
Լուսանկարը՝ Դավիթ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ