Լրահոս
Օրվա լրահոսը

Մելքումյանը բղավելով Ջանջուղազյանից պահանջեց մոտենալ ամբիոնին եւ հրաժարական տալ

Նոյեմբեր 17,2020 14:40

ԱԺ լիագումար նիստում այսօր կրքերը կրկին թեժացան, երբ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանն ամբիոնից վրդովված հայտարարեց, որ պարտված ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել, չի կարող խոսել Ռուսաստանի հետ. «Դրա համար ասում եմ՝ հիմա այսօր դուք միակ կառավարության անդամ նախարարն եք, պարոն Ջանջուղազյան, կմոտենաք այս ամբիոնին, Դուք միայն նախարար չեք, այլ քաղաքական գործիչ, եւ հրաժարական կներկայացնեք: Պաշտոնյաները, նախարարները շարքով պետք է հրաժարական տան: Եկել նստել եք՝ բյուջե եք ասում: Հենց հիմա եկեք հրաժարականը կարդացեք ու գնացեք»:

 

Դահլիճում փոխադարձ բղավոցներ լսվեցին: Բյուջեի նախագիծը զեկուցելու մեկնարկին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց Միքայել Մելքումյանին. «Սկզբում անդրադառնամ կոչին, հորդորին, թե հանձնարարությանը, կդժվարանամ բնորոշել…ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը եւ բարեխղճորեն կատարելու եմ իմ պարտականությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30