ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
Մահացել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի երկարամյա դասախոս, պ.գ.դ. պրոֆեսոր Էդուարդ Վանիկի Պողոսյանը:
Լինելով Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հնաբնակ և առաջատար գիտնականներից մեկը՝ Է.Պողոսյանը սկսած 1982թ. գիտամանկավարժական մնայուն գործունեություն է ծավալել նույն համալսարանում՝ դասավանդելով նախ՝ Քաղաքագիտության, իսկ 1995թ.՝ Հայոց պատմության ամբիոններում:
Մասնագիտանալով նոր և նորագույն շրջանների պատմության մեջ՝ Է. Պողոսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում են գտնվել բազում հիմնախնդիրներ և հատկապես նորանկախ պետականության հաստատման գործընթացը Հայաստանում 1990-2001թթ.:
Կարդացեք նաև
Ունենալով պրպտուն միտք և վերլուծական խոր մտածողություն՝ նա դարձել է բազում հոդվածների, մենագրությունների, Հայաստանի պետության և իրավունքի պատմության դասագրքի հեղինակ:
Սիրված դասախոսի, հարգված գործընկերոջ հիշատակը վառ կմնա ուսանողների և նրան ճանաչողների սրտերում:
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ