Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, նա չէր կարող ազգի դավաճանների օրակարգով շարժվեր». Հայկ Սարգսյանը՝ գիշերով Վարդան Աթաբեկյանի տուն գնալու մասին

Նոյեմբեր 17,2020 14:05

Ձեր 1500 դոլարանոց շապիկը, որ երեկ հագել էիք, որտեղի՞ց էիք ձեռք բերել, պատգամավորի աշխատավարձո՞վ: Այսօր լրագրողները այսպիսի հարց ուղղեցին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին: Նա պատասխանեց. «Ես հիմա պատրաստ եմ այդ 1500 դոլարանոց մայկան 100 դոլարով հանձնել ձեզ: Նման ստով հասարակությանը փորձում եք տրամադրել: Բայց մեր հասարակությունը լավ գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել»:

Լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ինչո՞ւ էր գիշերով մի քանի մեքենայով գնացել Վարդան Աթաբեկյանի տուն: Նա պատասխանեց. «Մի քանի մեքենայով չէ, ես գնացել էի իմ մեքենայով, Հակոբ Սիմիդյանը եկել էր իր մեքենայով, մեր մյուս պատգամավորները, ովքեր մոտ հարաբերություններ ունեին, ջերմ, օրինակ, Երջանիկը Հակոբյան, եկել էր իր մեքենայով ու հասել ենք տան դիմաց, տպավորություն է ստեղծվել, որ…Ասե՞մ ես ինչի եմ գնացել, ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են: Ինքը հայրենասեր տղա է, թուրքահաճո որեւէ բան չէր կարող անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվեր, ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են»:

Հարցին՝ ի՞նչ կաներ ընդդիմադիր Հայկ Սարգսյանը, եթե Սերժ Սարգսյանը Արցախի հող հանձներ ու կապիտուլյացիայի նման համաձայնագիր ստորագրեր՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Վերջին 20 տարին նախկին իշխանությունները բոլոր տեղերում պայմանավորվածություններ են ձեռք բերել դրսում, որ 7 տարածքները  պետք է վերադարձվի: Իրենք 20 տարի շենքը կառուցել են ծուռ: Ինչ տեղի ունեցավ 2018-ին Նիկոլ Փաշինյանը եւ ժողովուրդը եկավ իշխանության՝ այ, հիմա հողերը հանձնելու են: Իրենք 20 տարի բերել են պրոցեսը նախապատրաստել են ու հասցրել այն փուլին, որ հողերը պետք է հանձնվեն: Նրանք բանակաշինությամբ չեն զբաղվել, հարցրեք՝ ինչ է տեղի ունեցել բանակում վերջին 2 տարվա ընթացքում, բոլոր կռված տղերքը ասում են, որ այս ընթացքում ինչ կռվել են, դա եղել է Նիկոլ Փաշինյանի բերած զենքը: Բայց ժառանգության վրա չի կարելի աչք փակել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30