«Տիկին Զոհրաբյան, իմ աղջիկը լավ չի, ես էլ լավ չեմ, ընտանիքս նույնպես: Իմ շրջապատում մեկը չկա, որ լավ լինի, որովհետեւ սա պարտություն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանն այսօր ամբիոնից հարցրել էր Դանիելյանին, թե ինչպես է նրա Շուշի անունով աղջիկը:
«Սա պարտություն է, որից պետք է կարողանանք հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալ: Դրա համար գոնե հիմա պետք է հասունություն եւ անկեղծություն: Երբ Իվետա Տոնոյանն ասում է, որ իրենց տասնյակ հազարավոր աջակիցներին չեն թողնում գալ այստեղ…ժողովուրդը չի տեսե՞լ, որ ամսի տասին ԱԺ եկածների մեջ եղել են (չեմ ասում բոլորը, որովհետեւ մի մասն իրենց ցասումն էր արտահայտում) մարդիկ, որոնց ուղղորդվում էր, թե՝ սրանք մեր սենյակներն են, սրանք կարող եք չջարդել»,-նկատի ունենալով ցուցարարների ներխուժումը ԱԺ՝ ասաց Համազասպ Դանիելյանը:
ԲՀԿ-ական պատգամավորները տեղից բղավեցին՝ «դրա համա՞ր էին մեր սենյակները եւս ջարդված»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ