ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իրականում զբաղված է մարդկանց «ցավի կապիտալիզացիայով»:
Ապա նա հերքեց տեղեկությունները, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունում Մեղրիում թուրքական եւ ադրբեջանական դրոշների մասին դրվագ կա եւ այն տեղեկությունները, թե պատերազմի ինչ-որ փուլում է եղել է այլ՝ ավելի նպաստավոր առաջարկ, որը չի ընդունվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեղրիի մասին, հիշեցնենք, այսօր հայտարարել էր Էդմոն Մարուքյանը:
Ռուբինյանի խոսքը դահլիճից բղավոցներով ընդհատվեց, ինչին ի պատասխան Ռուբինյանը մի քանի անգամ նետեց՝ «Հանգի՜ստ»:
Ռուբինյանը շարունակեց. «Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ժողովուրդն ինչու չի գալիս ձեր հանրահավաքներին, թե ինչու մեզանից հիասթափված բազմաթիվ մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին: Որովհետեւ դուք չեք խոսում խնդիրների եւ ապագայի մասին: Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ