Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում չկա». Հայկ Սարգսյան

Նոյեմբեր 17,2020 13:25

«Գագիկ Ծառուկյանի փեսան ու Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով համարները հանած գիշերը գալիս են կառավարության շենք եւ վկաների պնդմամբ, նաեւ իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր արարքներ՝ քրեորեն հետապնդելի: Ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են կատարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նա ասաց, որ Ծառուկյանի փեսայի հետ լավ հարաբերություններ է ունեցել ու նրանից չէր սպասում ու հորդորեց, որ նույն կազմակերպչական ջիղով վերանորոգեն Ստեփանակերտի՝ կոտրված պատուհաններով դպրոցներն ու մանկապարտեզները, ոչ թե կառավարության շենքի պատուհանները ջարդեն:

Ըստ նրա, բոլորը պետք է լծվեն մի գործի՝ Արցախում մարդիկ իրենց ապահով զգան ու երեխաները դպրոցում չմրսեն: Երբ սկսեց բարոյախրատական կոչ հղել, որ չի կարելի պետական շենքերը ջարդել, խոչընդոտել ուրիշների աշխատանքը, լրագրողները հիշեցրին, դուք ժամանակին չէի՞ք խոչընդոտում, երբ Հանրային ռադիոյի շենք էիք մտնում, դուռ էիք ջարդում: Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ պատուհան չենք ջարդել, դա ուրիշ դեպք է»:

Nikol Pashinyan and members of ‘#MyStep’ intiative broke into RA Public Radio Building during the protest action against Serzh Sargsyan

Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ կազմակերպված սպրինտերներով մարդկանց են բերել կառավարական առանձնատների մոտ. «Մագլցելով դարպասների վրայով՝ մտան կառավարության առանձնատներ: Ասում են՝ իրենց անվտանգության աշխատակիցներն են կամ գազի կալոնկաների աշխատակիցներն են, թող նույն ձեւ կազմակերպված տանեն Արցախ՝ օգնելու: Պատերազմի 44 օրվա ընթացքում բան չեն արել, այնինչ կազմակերպչական ուժեղ հմտություններ ունեն, 10 րոպեում մոբիլիզացվեցին»:

Հայկ Սարգսյանն ասաց, թե բռնությունն իրենց օրակարգում տեղ չունի, իրենց միշտ մեղադրել են թավիշի մեջ, որ լուռ տանում են բոլոր հարվածներն ու վիրավորանքները եւ քայլեր չեն ձեռնարկում:

Հարցին՝ ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս, Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում չկա, իսկ Ազատության հրապարակում 3000 հոգի է հավաքվել երեկ, նախորդ օրը՝ 5000, այսինքն, գնալով շարժումը մարում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30