«Պարտությունն այսօր տեր ունի, եւ որեւէ մեկը չի հրաժարվում այդ պարտությունից, եւ որեւէ մեկը որեւէ պատասխանատվությունից չի հրաժարվում: Բարի լինեիք, երեկ ներկա լինեիք ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպմանը եւ լսեիք ձեր բոլոր հարցերի պատասխանները: Որեւէ մեկը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ պատասխանատվությունից չեն հրաժարվել»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ես հասկանում եմ, որ դուք մեծ ցանկություն ունեք, որ մենք պարտությունը որբ թողնենք, բայց նման բան չի լինելու։ Վստահ եմ, որ հաղթանակի դեպքում բոլորդ հպարտությամբ հաղթանակի դրոշը ծածանելու էիք եւ նորից մոռանալու էիք, թե ով է այդ հաղթանակի տերը։ Հիմա այստեղից պետք չի այնպիսի մեղադրանքներ հնչեցնել, որոնք իրականում դուք էլ չեք կարող հիմնավորել: Պետք չէ ասել կոչեր, որոնք ինքներդ չեք կարող հիմնավորել: Խոսում եք բանակցությունների մասին, բայց չունեք տեսլական եւ հիմնավորում: Ուղղակի ասում են այն, ինչ ասել եք երկու տարի շարունակ»,-հավելեց Արփի Դավոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ