«Այսօր 18:30-ին հրավիրում ենք արտահերթ նիստ, խնդրում եմ, եկեք, սիրելի գործընկերներ։ Առաջարկելու ենք ռազմական դրությունը վերացնել, որպեսզի ժողովրդավարական գործընթացներ տեղի ունեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտեց, որ ռազմական դրությունը հայտարարվել էր մոբիլիզացիայի համար, որն արդեն ավարտված է. «Հորդորում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելուն կողմ քվեարկել»,-գործընկերներին կոչ արեց Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ այլ հարցեր էլ կան՝ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության բովանդակության անորոշության հետ։
Ապա Մարուքյանը դիմեց «Իմ քայլին». «Եթե ասում եք, որ մեր նախագիծը լավը չի, ձեր խմբակցության ղեկավարին եւ իրավաբաններին առաջարկում եմ՝ եկեք իրար հետ նախագիծը կազմենք, հետո նորից արտահերթ նիստ հրավիրենք այդ հարցով: Սպասում ենք ձեր քայլին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ