Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. հայտարարվեց ընդմիջում՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար

Նոյեմբեր 17,2020 12:51

«Որեւէ մեկը չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը: Հետեւությունները կլինեն: Այս պատասխանատվությունն է նաեւ վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30 000 զինվորի կյանք  է փրկվել: Նրանք դա գիտեն: Այդ հայտարարությամբ է նաեւ փրկվել Ստեփանակերտը, նաեւ՝ Արցախը»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա կրկին հիշեցրեց, որ հայտարարության ստորագրման օրը կառավարության շենք մտած անձինք ջարդուփշուր էին անում. «Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը: Ասե՞մ անունը՝ Դավիթ Մանուկյան»:

 

Այս խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին: Լենա Նազարյանը, նկատի ունենալով ընդդիմադիրների՝ վարչապետի հրաժարականի պահանջը, շարունակեց. «Կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հրաժարական պահանջելը հնարավոր չի»:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավեց, որ իրենց բոլոր պատգամավորների սենյակները վնասել են այդ օրը. «Չի՜ կարելի»:

Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ Լենա Նազարյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է, եւ իրավապահները պետք է զբաղվեն: «Հենց այդպես էլ թող անեն»,-արձագանքեց Լենա Նազարյանը:

Հայտարարվեց ընդմիջում՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը պնդեց, որ Լենա Նազարյանի հայտարարությունը ստահոդ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30