Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն, ինչ դուք ուզում եք, իշխանություն է՝ պաշտոն». «Իմ քայլի» պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Նոյեմբեր 17,2020 12:23

«Մեր խոսակցությունն այս ամբիոնից ՀՀ քաղաքացիների հետ է: Բոլոր նրանք, ովքեր կասկածում են ՀՀ քաղաքացիների լայնախոհության վրա, նրանք մոլորյալներ են: Ովքեր մտածում են, թե ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է եղել, մոլորյալներ են»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Այս ամբիոնից հնչող նման հռետորաբանությունն անուղղակիորեն բախումների կոչեր են: ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի այնքան կամք, ամրություն, որպեսզի սադրանքներին չտրվի»,-նկատի ունենալով ընդդիմադիր գործընկերների ելույթները՝ ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Նա դիմեց ընդդիմադիրներին. «Այն, ինչ դուք ուզում եք, իշխանություն է՝ պաշտոն: Եվ եթե խոսենք վայելքների և կոստյումների մասին, ապա կարծում եմ՝ գոնե դուք դրա մասին չպետք է խոսեք: Որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից եւ որեւէ մեկը չի տրվելու սադրանքներին: Սթափվեք: Այս երկրում չկա մեկը, ով այս կամ այն չափով չի առնչվել պատերազմին»:

Հավելենք, որ այս ելույթին նախորդել էր այդ թվում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանի ելույթը, որում նա հայտարարել էր. «Այս ծանր օրերին ոմանք ժողովրդի ցասումը ներկայացնում են որպես աթոռակռիվ: Իշխանությունը ոչ միայն «պադավատներ», քարտուղարուհիներ ու պարգեւավճար է, այլեւ պատասխանատվություն: Պետք է պատասխան տան նրանք, ովքեր երկուսուկես տարում իրավիճակը բերում էին այն դրության, որն այսօր ունենք»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30