ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Որքան շատ բան էի ցանկանում ասել բոլոր մեր եւ ոչ մեր քաղաքական շրջիկ վաճառվողներին, բազմոցային վերլուծաբաններին, բուրժուական ճարպով գիրացած գործիչներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը սիրել առանց անձնական կոմֆորտի գոտուց դուրս գալու:
Իսկ հիմա ցանկություն չկա: Քանի որ կան ավելի ուժեղ էմոցիաներ ու ավելի կարեւոր խոսքեր: Դրանք առաջանում են, երբ նայում եմ Լեռնային Ղարաբաղի գոտում ռուս խաղաղապահների լուսանկարներին: Տղաներ, շնորհակալություն: Հաջողություն ձեր ազնիվ առաքելությանը: Աղոթում ենք ձեր համար»:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ