Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ասում են՝ Մեղրով անցնելիք ճանապարհին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ են լինելու». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

Նոյեմբեր 17,2020 11:34

«Հայտնի է, որ մենք նախաձեռնել էինք ստորագրված հայտարարությունը քննարկելու եւ դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ գումարելու հարցը. չե՞ք կարծում, որ այս իրավիճակում պետք է կարողանայինք նիստ գումարել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Լենա Նազարյանը նշեց. «Եղել է խորհրդի նիստ, ես վարել եմ այն: Քվորում չի եղել: Հետեւաբար, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել»:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Փաստորեն ուզում եք ասել, որ…հիմա եկել են: Հիմա կարո՞ղ ենք քննարկել: Եթե ոչ, ձեր ասածից դուրս է գալիս, որ ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով անցնող ճանապարհի հարցը: Ասում են, որ այն էստակադայի նման է լինելու՝ վրան Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ: Մեր քաղաքացիներն էլ տակից նայելու են վերեւ՝ այդ դրոշներին եւ անցնող մեքենաներին: Մի հատ հասկանայինք՝ այդ ճանապարհը ե՞րբ է կառուցվելու, ո՞ւմ հաշվին, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել: Կամ քննարկեինք, որ այդ հայտարարության ստորագրումից հետո մարդկանց գերի են վերցնում: Կամ, դա հիմք տալի՞ս է մեզ Քարվաճառից դուրս չգալու, որովհետեւ գերի վերցնելը հայտարարության խախտում է համարվում»:

Լենա Նազարյանն արձագանքեց. «Նման բան չեմ ուզում ասել: Այդ հարցերը մենք քննարկում ենք: Երեկ էլ ենք քննարկել, եւ դուք, ի դեպ, բացակա էիք: Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր, թե ինչ պետք է քննարկեիք: Պատգամավորների բացակայությունը, ոչ, անգործություն չէ, որովհետեւ պարզ չէր, թե դուք ինչ էիք ուզում քննարկել հատկապես այդ լարված վիճակում: Հիմա կարող ենք բոլոր հարցերը քննարկել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30