«Սիսական» ջոկատը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ազատ է արձակվել «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդել էր. «Անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ»:
Հաղորդագրության մեջ հիշատակված ՀՅԴ անդամ Ա. Ա.-ն «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանն է: