Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախօրեին, երբ դատարանը քննում էր Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Մինասյանին եւ Աշոտ Ավագյանին կալանավորելու հարցը, հայտարարություն տարածեց:
ԲԴԽ նախագահը կոչ արեց իր գործընկերներին՝ իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով․․․ հավատարիմ մնալ ժողովրդի առջեւ տված երդմանը եւ զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից եւ ազդեցություններից։ Այս հայտարարության տեքստը հունից հանել է Նիկոլ Փաշինյանին եւ ջղագրգիռ էմոցիաներ արթնացրել «պատերի տակ վնգստացող» դատավորների հետ կապված։ Եվ ուշ երեկոյան նա հերթական ֆեյսբուքյան գրառումն արեց, որտեղ քաղաքացիական պատերազմ հրահրելու մտադրություն էր նկատվում՝ զինված տղերքի ներգրավմամբ, «վնգստացողներին» պատժելու համար։
Փորձեցինք այս թեմայով զրուցել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Նա չցանկացավ շատ բան ասել, ընդամենը մի քանի բառ կորզեցինք։
– Մի փոքր ուշացած չէ՞ր այդ կոչը, պարոն Վարդազարյան։
Կարդացեք նաև
– Պարոն Մակարյան, Դուք չլսեցի՞ք, որ ասացի՝ չեմ մեկնաբանելու եւ հարցազրույց տալու ցանկություն չունեմ։
– Լսեցի, բայց ուզում եմ համառորեն պնդել, որ Դուք մեկնաբանեք ինչ-որ բան։
– Չեմ մեկնաբանելու, գտնում եմ՝ հիմա դրա ժամանակը չէ, գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա, այդ իսկ պատճառով ընդհանրապես չեմ ուզում այդ թեմայով զրուցել։
– Պարզապես ուզում եմ հասկանալ տեղեկատվական առիթը՝ Ձեր հայտարարության, ի՞նչը Ձեզ դրդեց հիմա՝ այս փուլում, նման կոչով հանդես գալ։
– Պարոն Մակարյան, պատասխանս նույնն է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: