ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք պատգամավորներ, համաձայն չլինելով իրենց թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահվածքի, գրառումների եւ որոշումների հետ, արդեն սկսել են դուրս գալ խմբակցությունից կամ մանդատը վայր դնել։ Բայց կան դեռ այնպիսիք, որոնք պատրաստ են մինչեւ վերջ մնալ եւ «զոհվել» հանուն Փաշինյանի, ում արդեն ժողովուրդը դավաճանի պիտակ է փակցրել։ Այս թեմայով երեկ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բայց ոչ ՔՊ անդամ Բաբկեն Թունյանի հետ։
– Պարոն Թունյան, այս իշխանությունը պարտվել է պատերազմը, եւ երկրի վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ ժողովրդի թիկունքում, ժողովրդից ու նաեւ ձեզնից գաղտնի, հիմա այս իշխանությանը կարո՞ղ ենք նորից վստահել։
– Ոչ թե իշխանությունն է պարտվել պատերազմը, այլ պատերազմն էսպիսի արդյունք է ունեցել էս իշխանության օրոք, ու, բնականաբար, իշխանությունը պետք է դրա համար պատասխան տա։
– Պարոն Թունյան, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի, ինչ-որ մեկի հրահրմամբ, Դուք ո՞ր կողմից կլինեք։
Կարդացեք նաև
– Քաղաքացիական պատերազմ չի սկսվի, ամեն դեպքում, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի էլ, գործող իշխանությունն ու Ագզային ժողովն էլ ամեն ինչ կանեն, որ նման բան չլինի։ Եթե, Աստված մի արասցե, Հայաստանում նման բան լինի, էդ ժամանակ կողմեր չկան, ոչ մեկի կողմն էլ չեմ լինի։ Ու մի բան էլ եմ ուզում շեշտել՝ ես հասկանում եմ, որ հիմա շատ մարդիկ լարված են, հուզական են, մեղադրանքներ են հնչեցնում, ու ես՝ ինքս, չնայած գիտեմ՝ ինչում եմ մեղավոր, ինչում մեղավոր չեմ, բայց ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերների կողմից այն իրավիճակի համար, որն ունենք։ Եթե ասում ենք՝ էսինչ մարդն էսինչ տեղից էսինչ սխալն է արել, էն մյուս գործիչն էն մյուս տեղում էնինչ սխալն է արել, միեւնույն է, ես գտնում եմ, որ էդ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: