ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակտիվորեն տարածվում է մի հատված իմ խոսքից՝ մեկնաբանելով, որ ես բռնության կոչ եմ հնչեցրել։
Նախ փաստենք, որ իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում երբևէ բռնության կոչ չեմ արել, ընդհակառակը, միշտ հանդես եմ եկել համերաշխության, երկխոսելու ու միմյանց հարգելու կոչերով, ինչի համար հաճախ թիրախավորվել եմ այսօր ինձ բռնության կոչեր վերագրողների կողմից։
Իսկ եթե չբավարարվեք վերնագիրը կարդալով և տեսանյութն ամբողջությամբ դիտեք, կտեսնեք, որ խոսում եմ բախումներից խուսափելու ու երկիրը ցնցումների չտանելու մասին։ Այս պահին, իր տարբեր գրառումներով ու հայտարարություններով վարչապետը շարունակում է հրահրել ագրեսիա, ինչը հղի է անցանկալի հետևանքներով։
Այս իրավիճակից կա անցնցում դուրս գալու ճանապարհ, որը մենք արդեն իսկ մատնանշել ենք։ Սակայն վարչապետի տարաբնույթ գրառումները միտված են միայն լարելու իրավիճակը և իրողությունների այդօրինակ շարունակությունը կարող է բերել բռնի ուժի կիրառման։
Կարդացեք նաև
Սա է եղել իմ սթափության և իրավիճակին լուրջ մոտենալու կոչը։
Մանրամասները՝ տեսանյութում»: