Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական դրության պահպանումը բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով. Ռուբեն Մելիքյան. «Փաստ»

Նոյեմբեր 17,2020 09:52

Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: «Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ:

«Ռազմական դրության պահպանումը միայն ու միայն և բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով: Այլևս մենք կարող ենք փաստել, որ ՀՀ-ն չէ, որ պաշտպանում է Արցախի ժողովրդին, մնացած մասով մենք ուղղակի գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որում մենք ապրել ենք ավելի քան 30 տարի: Օրինակ՝ ինչո՞ւ 2018 թ. ապրիլին ռազմական դրություն չկար: Լա՞վ կլիներ, որ 2018թ. ապրիլին էլ ռազմական դրություն մտներ: Այսինքն, այսօր ռազմական դրություն ունենալը ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, եթե ռազմական դրություն լիներ 2018 թ. ապրիլին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30