Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը նա սկսում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել, կտրվում է կապն իր եւ հասարակության միջեւ». «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2020 09:45

Թվում էր՝ Արցախի իրադարձությունները պետք է ավելի խորագետ ու խոհուն դարձնեին մեր վարչապետին։ Ստիպեին ներում հայցել եւ սեփական սխալների ու ստեղծված իրավիճակի վերլուծությամբ զբաղվել։

Գոնե նրա համար, որ հանրային կրքերը հանդարտվեն, եւ հիասթափված ու հուսահատ մարդիկ մխիթարություն գտնեին։ Ինչու չէ՝ խղճային ու կարեկցեին իրեն, որպես ծանր կացության մեջ հայտնված պետության ղեկավարի։ Բայց երբ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը նա սկսում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել։ Երբ հանրային խաթարված համերաշխությունը վերականգնելու, մարդկանց վիշտն ամոքելու եւ վերքերը բուժելու փոխարեն նորից ատելության խոսք է տարածում, կտրվում է կապն իր եւ հասարակության միջեւ։ Ո՞վ կսպասեր, որ առաջին նիստերից մեկը նվիրելու է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերին եւ մարդկանց գույքը խլելու մասին կիսատ մնացած խոսակցությանը։ Ո՞վ կսպասեր, որ նա ոչ թե տուն առ տուն մտնելու է զոհվածների բնակարանները եւ ծնկաչոք ներողություն խնդրելու, այլ զինված ջոկատներ է ձեւավորելու, որ իր հրաժարականը պահանջողներին պատժի։ Ո՞վ կսպասեր, որ նա ոչ թե գնալու է քաղաքական ուժերի հետ երկխոսության, այլ հերթական հաթաթաներն է հնչեցնելու բարձր ամբիոնից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30