Հայաստանում իրավիճակը չափազանց բարդ է: Ռազմական և ռազմա-քաղաքական պարտությունը Հայաստանում բացեց հայկական քաղաքականության մոտ երեք տասնամյակի Պանդորայի արկղը: Այնպես չէ, որ դրա պարունակությունը հայկական հանրության համար լիովին անսպասելի և զարմանալի է, միևնույն ժամանակ, սակայն, հանրությունը տարիներ շարունակ այդ հարցերի մասին խոսել է որոշակի տաբուներով, զգուշավորությամբ, քաղաքական ինտրիգների և կոնյունկտուրայի ազդեցությամբ և այլն, ինչի բերումով «արկղը» երբեք չի բացվել այսպես ասած՝ ամբողջ բերանով: Պարտությունն այժմ բացել է արկղի և, ըստ էության, բոլորի բերանները: Բացված տեղերից դուրս է գալիս թե՛ ճշմարտություն, թե՛ բացարձակ ճշմարտություն, թե՛ նենգափոխում, թե՛ սուտ, թե՛ բացարձակ սուտ:
Այդպիսին է պատերազմը, և հատկապես երբ այն ավարտվում է պարտությամբ, որտեղ ոչ ոք չի ուզում մնալ պատասխանատվության ամբողջական բեռի տակ: Առավել ևս որ անկասկած է՝ այդ ամբողջական բեռը անցնող ավելի քան քառորդդարյա պատմության ու դրա դերակատարների վրա է, ամեն մեկի յուրովի բաժնով՝ ընդհուպ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ նրա վրա է մնացել ծանր ժառանգությունը:
Հանրությունը կարող է սխալվել, այն ունի սխալվելու իրավունք, որովհետև չունի չսխալվելու, կամ առավելագույնս չսխալվելու համար անհրաժեշտ, կարևոր կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Մարդիկ, որոնք տնօրինում են այդպիսի տեղեկատվության, որոնք ունեն այդպիսի տեղեկատվության հասանելիության առավելություն, նրանք արդեն չունեն սխալվելու այնպիսի հնարավորություն և իրավունք, ինչպիսին ունի հանրությունը: Այժմ հանրությունը ոչ թե ակնկալում է արդարացումներ կամ բացատրություններ, այլ շատ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, ընդ որում՝ անցնող երեք տասնամյակի բոլոր դերակատարներից անխտիր: Հանրությանը չի հետաքրքրում, թե նրանցից ով ինչպես է փորձում օգտագործել այժմ իրադրությունը սեփական քաղաքական հեռանկարների համար:
Հանրությանը հետաքրքրում է, թե ինչու չի օգտագործվել խաղաղության երեք տասնամյակը հաղթանակն ամրապնդելու և անշրջելի դարձնելու համար:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: