Ադրբեջանաթուրքական ագրեսիայով պայմանավորված, շուրջ երկու ամիս է կասեցվել է Ղարաբաղ կարպետ ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Մեր ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր եւ վիրավորներ: Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ եւ կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք եւ խոնարհվում բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առջեւ: Հավերժ փառք մեր ընկած տղաներին:
Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:
Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, Ղարաբաղ կարպետ ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում:
Մեր ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երեւան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ ՝գործված Շուշիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով:
Կարդացեք նաև
Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երեւան , Տաշիր առեւտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612
Հ.Գ. Լուսանկարները՝ Ղարաբաղ կարպետ ընկերության արխիվից
Ղարաբաղ կարպետ