Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարներից մեկը հայտարարել էր. «Մենք այդ տարածքը պետք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնվում ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները». «Իրատես»

Նոյեմբեր 17,2020 08:30

«Թյուրքական կողմից հրահրված պատերազմը դեռ չէր եղել, հուլիսյան պատերազմը դեռ չէր եղել, երբ «ՀՀ»-ն գրում էր հնարավոր եւ սպասվող բախումների, պատերազմների մասին՝ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Թուրքիայի ջրային քաղաքականությանն անդրադառնալիս մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե վերջինս ընդհանրապես ինչ նպատակներ ունի այդ ոլորտում։ Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սադրանքներն էլ հենց այնպես չէին՝ ջրի սղության հետեւանքով պայմանավորված իրենց ներսում բողոքի ալիքը նրանք փորձեցին շեղել նաեւ այդ սադրանքով (տարբերակներից մեկն է, իհարկե)։

Հիմա․․․ շատ տարածքների կորստի հետ միասին Քարվաճառն էլ դարձավ բոլորիս ցավը։

Քարվաճառը բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների, սաղարթախիտ ու կուսական անտառների, լեռնային գետերի, ջրվեժների, տաք հանքային աղբյուրների ու լճերի տարածք է։ Մեր նյութի քննարկման ենթատեքստում, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց բնապահպանական տեղեկատվության փորձագետ, էկոլոգ Գալուստ Նանյանը, Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականն իր հետ զրուցում ասել էր, որ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Ադրբեջանը հատուկ ուշադրություն դարձնում է ջրային աշխարհաքաղաքականությանը, դա նրանց համար առաջնային խնդիր է, եւ նա այս համատեքստում միշտ աչք է ունեցել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ադրբեջանական կողմն այդ հավակնությունը ունեցել է դեռեւս 1919-ից, նորաստեղծ արհեստական երկրի` Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության` այն ժամանակվա ղեկավարներից մեկը՝ Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեն, հայտարարել էր հետեւյալը. «Մենք այդ տարածքը պետք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնվում ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները»»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30