Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փա­շի­նյանն ի­րո՞ք կար­ծում է, որ հող հանձ­նելն այն թե­ման է, ո­րը հնա­րա­վոր է ա­րագ մո­ռա­նալ ու հան­դար­տեց­նել մարդ­կանց. «Իրատես»

Նոյեմբեր 17,2020 07:00

Ի՞նչն է այն հիմ­նա­կան «մե­խը», ո­րի վրա այս օ­րե­րին հեն­վե­լով, իր պաշ­տո­նա­վա­րումն ար­դա­րաց­նում է Փա­շի­նյա­նը։ Նա հայ­տա­րա­րում է, թե իր գեր­խն­դի­րը երկ­րում կա­յու­նու­թյուն և անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վելն է։ Իսկ հի­մա մի քա­նի հարց, ո­րոնք թույլ են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ Փա­շի­նյանն ա­մենևին էլ ներ­քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյուն հա­ս­տա­տե­լու խն­դիր չու­նի, հա­կա­ռա­կը, ա­վե­լի է սրում ի­րա­վի­ճա­կը։

ա. Փա­շի­նյանն ի­րո՞ք կար­ծում է, որ հող հանձ­նելն այն թե­ման է, ո­րը հնա­րա­վոր է ա­րագ մո­ռա­նալ ու հան­դար­տեց­նել մարդ­կանց։

բ. Կռ­ված տղա­նե­րին, գե­նե­րալ­նե­րին կա­լա­նա­վո­րե­լով, քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րի վրա շին­ծու գոր­ծեր «կա­րե­լով» հնա­րա­վո՞ր է թեժ մթ­նո­լոր­տը լից­քա­թա­փել, ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը խա­ղա­ղեց­նել, թե՞ դրա­նից հե­տո ներ­քին ցն­ցում­ներն ա­վե­լի մեծ մասշ­տաբ­նե­րի են հաս­նե­լու։

գ. Մինչև հի­մա ան­գամ զոհ­ված տղա­նե­րի թի­վը կեղ­ծե­լով հնա­րա­վո՞ր է մարդ­կանց ըմ­բոս­տու­թյունն ու ցա­վը մեղ­մաց­նել։ Ա­վե­լին, պա­տե­րազ­մի ըն­թաց­քում բազ­մա­թիվ կաս­կա­ծե­լի քայ­լե­րի, հատ­կա­պես Շու­շին հանձ­նե­լու փաս­տը վի­ճար­կող հա­սարա­կու­թյան հետ ինչ­պե՞ս է շա­րու­նա­կե­լու երկ­խո­սել Փա­շի­նյա­նը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30