«Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում:
Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետեւաբար եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որեւէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այդ տարածքներում, բացի ԼՂԻՄ-ից, որի մի մասն այսօր գտնվում է նրանց հսկողության տակ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում այդ մասին նշեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ շտապողականություն պետք չէ ցուցաբերել, բայց մի բան պետք է հստակ գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել, անգամ բուն բանակցային գործընթացը չի սկսվել»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում