«Հայ- ռուսական հարաբերությունները եղել են, կան եւ կմնան ռազմավարական դաշնակցային։ Կարծում եմ, սրանում որեւէ մեկը կասկած չունի»,-այսօր ԱԺ-ում «Իմ քայլի»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին։
Պարոն Դավթյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովրդի միակ բարեկամը ՌԴ-ն դուրս եկավ, որը գործուն միջամտություն ցույց տվեց։ Արդյոք թուրք-ադրբեջանական բարեկամությունը տեսավ, որ միգուցե հայ-ռուսական բարեկամությունում ճաք կա եւ ինքը հնարավորություն ունի նման տեսակի պատերազմ սկսել, եւ արդյոք մենք ավելի լավ ենք զարգացնելու հայ-ռուսական բարեկամության վեկտորը։
Պատգամավորի այս հարցին ի պատասխան պարոն Փաշինյանն ասաց․ «Միֆ համար 1՝ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ վեջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել։ 2-րդ՝ այդ, հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ եւ պատերազմի ընթացքը կփոխվի, բայց փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողության բարենպաստ ընթացքից։ Գիտեք, այս մեսիջներն ինձ էլ են հասել, եւ շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող է տեղի ունենալ, թե՝ արդյո՞ք դա կարող է իրադրության մեջ որեւէ բան փոխել եւ արդոք կա այս կոմպոնենտն այդ պատմության մեջ։ Ես այս հարցը շատ բաց եմ քննարկել, եւ ձեզանից շատերը գիտեն այդ մասին»։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա վարչապետը վստահեցրեց՝ այն շարունակվելու է որպես դաշնակցային հարաբերություններ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ