Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը իշխանությունը հետաձգել է

Նոյեմբեր 16,2020 21:21

Այսօր՝ ժամը 16:00-ին, նախատեսված էր ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Նիստի  օրակարգում ընդգրկված էր նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը: Այդ մասին տեղեկացրել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Այլ կերպ ասած՝ իշխանությունները կյանքի գնով փորձում են Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից»,- գրել էր Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ խորհրդի ԲՀԿ-ական անդամները նիստին չեն մասնակցել: Իր տեղեկություններով քվորում չի եղել, նիստը չի կայացել: Խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ ԼՀԿ-ի ներկայացուցիչները նույնպես նիստին չեն մասնակցել, որոշումներից էլ տեղյակ չեն:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ խորհրդի նիստ է տեղի ունեցել: Հաստատվել է վաղը կայանալիք հերթական նստաշրջանի օրակարգը. «Նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 2 հարց:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  «Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է»:

Հիշեցնենք, ԱԺ խորհրդում ընդգրկված է 18 անդամ՝ 6-ը ընդդիմադիր խմբակցություններից: Նիստին չի մասնակցել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա դեռ ապաքինվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30