«Երկաթ, երկաթ»,- քիչ առաջ այս վանկարկումների և ծափողջյունների ներքո ԱԱԾ մեկուսարանից դուրս եկավ ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Նա միանգամից գնաց Ազատության հրապարակ՝ միանալու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցներին: Բոլոր հավաքվածներին ևս հորդորեց գնալ Ազատության հրապարակ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվածներից էր նաև Աշոտ Մինասյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք՝ Աշոտ Մինասյանին ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկությամբ կալանավորելու միջնորդության քննությունը, տեղի պետք է ունենար այսօր՝ ժամը 17:00-ին Շենգավիթ նստավայրում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ