Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական ագրեսիան և 907 բանաձևը պիտի ուժի մեջ մնա

Նոյեմբեր 16,2020 19:50

Այսօր մի խումբ անկուսակցական քաղաքացիներ մտահոգություններով լի հերթական նամակը փոխանցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին։

Անձամբ դեսպանին հանդիպել չհաջողվեց, քանի որ դեսպանատան քաղաքականությունն է այդպիսին, նշել էր դեսպանատան ներկայացուցիչներից մեկը։

Ի վերջո, նախաձեռնության համակազմակերպիչներ Դավիթ Զաքարյանից և Նորայր Մանվելյանից նամակը ընդունեց դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից մեկը։ Դավիթ Զաքարյանը նշեց, որ դեսպանատան դիվանագիտական կորպուսի աշխատակցին մանրամասն ներկայացրել են իրենց մտահոգությունները, ինչպես նաև ԱՄՆ վճռորոշ դերը ՀՀ-ում։

Իր հերթին դեսպանատան աշխատակիցը նշել էր, որ իրենք շատ են սիրում Հայաստանը, հայ ժողովրդին և մտահոգված ու ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։

Նախաձեռնության անդամները անդրադարձան նաև 1992թ. ընդունված 907 բանաձևին, որը նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից աջակցության չտրամադրում Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ռազմական ուժ չի կիրառում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նախաձեռնության անդամները կարծում են, որ քանի որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական ագրեսիան, ապա 907 բանաձևը պիտի ուժի մեջ մնա։

Նշենք, որ նախաձեռնությունը արդեն իսկ նամակներ է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի դեսպաններին։ Հաջորդը ՌԴ դեսպանատունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30