Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանի զգուշացումն էր Հայաստանին, որ ժամանակը սպառվում է, լայնածավալ պատերազմ է լինելու:
Ըստ Քոչարյանի, նոր իշխանությունը 2018-ից հետո պետք է բանակը բերեր այն վիճակի, որ պատրաստ լիներ պատերազմի, կարողանար չեզոքացնել անօդաչու թռչող սարքերը եւ այլն: «Շատ կուզեի, որ հարցերն ուղղեինք պաշտպանության նախարարին», – ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը տարօրինակ է համարում, որ Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տալիս:
Նոյեմբերի 17-ին տեղի կունենա պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին հրավիրվել է նաեւ պաշտպանության նախարարը:
Ողջ զրույցի ընթացքում Քոչարյանը բավականին լարված էր եւ պարբերաբար ընդհարվում էր լրագրողների հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ