Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նախագահի, վարչապետի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ խորհրդակցությունների եւ քննարկումների միջոցով պետք է գտնենք փոխզիջում, քանի որ այս ճգնաժամը չի կանգնելու:
Անդրանիկ Քոչարյանի համար կարեւորը Հայաստանում եւ հատկապես Արցախում մարդկանց լավատեսությունը վերականգնելն է, որ կարողանանք վերականգնել բանակի եւ պետության կրած վնասները. «Անվտանգության համակարգերի այս վիճակը լուրջ սպառնալիք է արդեն Հայաստանի համար: Այն ինչ ունենք նախկինում, դրա բացակայությունը, նոր վտանգներ է մոտեցրել Հայաստանի սահմաններին թե հարավում, թե հյուսիսում», – հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ