Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հայ-ռուս-ադրբեջանական համաձայնագրով Մեղրիում բացվելիք Նախիջեւան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքի հարցում պետք է զգայուն լինենք. «Մենք մեծ անելիք ունենք: Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք։ Այսօր մենք ունենք պարտադրանք՝ երեք ստորագրությամբ, որ պատերազմը դադար ստանա: Անվտանգության գոտու պահպանության հարցով իր մասնակցությունն ունի ՌԴ-ն, որը պետք է իր կարողությունների սահմանում փոխարինի ՊԲ-ի խնդիրների լուծմանը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Շուշին մեզ պետք էր, ինչո՞ւ էր դժբախտ եւ դժգույն:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով, Շուշին եղել է հրաշք եւ մեր պատմամշակութային օջախներից, որի համար միշտ էլ պայքար է եղել: «Առաջին պատերազմից հետո Շուշին շենացվում էր, բնակեցվում էր: Թե Արցախը, թե Շուշին վերածվում էր դրախտավայրի: Պատերազմից դրախտավայրը կրեց վնասներ, որի վերականգնումը պետք է դառնա համազգային ծրագիր», նկատեց Անդրանիկ Քոչարյանը հավելելով, որ դա բարդ գործ է լինելու, քանի որ չունենք նախկին անվտանգության համակարգը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ