Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ, կպաշտպանեմ եւ Նիկոլ Փաշինյանին, որպես մեղադրյալ եւ որպես ձերբակալված անձ». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 16,2020 18:40

Այսօր Ազատության հրապարակում Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքով. «Ես, որպես մարդ, որը միշտ պաշտպանել է բոլոր ձերբակալվածների եւ պատիժը կրող մարդկանց, խոստանում եմ, կպաշտպանեմ եւ Նիկոլ Փաշինյանին, որպես մեղադրյալ եւ որպես ձերբակալված անձ: Ես հիմա դիմում եմ նրանց, ովքեր ջատագովն են Նիկոլ Փաշինյանի, փրկե՛ք ձեր կուռքին, ինչո՞ւ եք ուզում հասնել նրան, որ վտանգներն ավելի շատ լինեն: Ճիշտ է, որ նա ժամ առաջ հեռանա»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հարցադրումներ ուներ՝ զինադադարի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ են ներդրվել ու ի՞նչ են անելու խախտողների հետ. «Զգուշացրեք բոլոր արցախցիներին, հանկարծ մենակ ձեր մեքենաներով չընկնեք ճանապարհ: Վերջին պատանդները ամսի 11-ին, ընդ որում, բարեգործական միություններից մեկի անդամներ են, փորձել են օգնել իրենց մոտ մնացող արցախցիներին, այդպիսի բան մի արեք, դա ռիսկային է»:

Ըստ Ալավերդյանի, վիճելի ոչ մի հարց չկա, այն անձը, որը նման քայլ է արել, պետք է հրաժարական տա. «Ես էլ եմ պատրաստվում դիմել դատախազություն: Հիշեք, անձը, որ խոսում է վնգստացողների մասին, խոսում է իր մասին, նա իրեն է բնութագրում, երբեք չվերցնեք ձեզ վրա»:

Նա գտնում է, որ պետք է շարունակել հասարակական ճնշումը այսպիսի հավաքներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30