Այն զինվորների, քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչ հեռախոս է եղել զինվորի կամ սպայի մոտ, պատրաստում ենք բազա, -այս մասին լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը:
Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չնշեց՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբարդ հատվածներում.
«Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են։ Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և ստանում ենք ցուցանիշներ»:
Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, բայց քննարկվում է այդ տարածքներ մտնելու հնարավորություն ստանալու հարցը․
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: