«Հենց հիմա Արթուր Վանեցյանը այստեղ պետք է լիներ՝ մյուսների հետ: Արթուր Վանեցյանին նորից կանչել են ԱԱԾ: Լավ, լավ, ինչքա՞ն»,- Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա ասաց, որ նախորդ հանրահավաքին էլ ում տարել են ՀՔԾ, ասել են՝ տղերք, բան էլ չունենք ձեզ հարցնելու, ուղղակի պիտի մի ժամ մնաք, որ միտինգի չգնաք:
Նրա խոսքով՝ հիմա էլ ուզում են Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկեն. «Նիկոլ Փաշինյան, մարդկային բան կա, կողքը, նստել ես, դիմացը նստել ես, բաժակ ես բարձրացրել զավակների երջանկության համար, լավ, այդքան մանրախնդի՞ր, առավոտից իրիկուն տանում եք ԱԱԾ, հասկացանք, մանդատն ի՞նչ է, որ դրանից էլ եք ուզում զրկեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ