Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը Քարվաճառը, Դադիվանքը, ամեն ինչը պատկերացնում էր միայն ՀԴՄ կտրոնով, ՀԴՄ կտրոններդ վերցրու ու գնա՛, Նիկո՛լ, ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտրոնները». Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 16,2020 18:02

«Պատահական չի, որ Պարգեւ սրբազանն այսօր սրտի կաթված է ստացել, որովհետեւ ով-ով՝ Պարգեւ սրբազանն է, որ գիտի՝ ինչ է կորցրել, նա է, ով 92-ին մայիսի 8-ին արտասվելով աղոթք էր կարդում Ղազանչեցոցում, Պարգեւ սրբազանն էր, որ ամեն մի վերանորոգվող տան հետ ուրախանում էր ու արտասվում: Պարգեւ սրբազանն էր, որ ամեն մի ծնունդով ուրախանում էր, Պարգեւ սրբազանն էր, որ կնքում էր հարյուրավոր այն երիտասարդներին, որոնք պսակվեցին Արցախում, երեխա ունեցան հենց Արցախում: Պարգեւ սրբազանն էր, որ հասկանում էր՝ ինչ է Շուշին, ինչպես ամեն մեկդ եք հասկանում, ի տարբերություն Հայաստանի այն մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առաջ Շուշին մռայլ քաղաք է համարում»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Ըստ նրա, Փաշինյանը Շուշիում թանկարժեք ռեստորաններ ու հյուրանոցներ էր տեսնում, չտեսավ Հադրութը, չտեսավ բազմաթիվ գյուղեր, Քարվաճառը, Դադիվանքը, ամեն ինչը պատկերացնում էր միայն ՀԴՄ կտրոնով. «ՀԴՄ կտրոններդ վերցրու ու գնա՛, Նիկո՛լ, ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտրոնները: Հավերժ քո թոշակն էլ կտա, ընտանիքիդ թոշակն էլ կտա, կապահովի քո անվտանգությունը, բայց հանուն մեր արժանապատվության, հանուն երկրի, հանուն ուղղակի այս մարդկանց ներվի՝ գնա՛»:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Փաշինյաննն արդեն մարդկանց հոգեվիճակի վրա է ազդում, երբ խոսել է, նայել է աշխատակիցների դեմքերին. «Ահավոր էր»:

Հանրահավաքի ժամանակ տեր Եսային խաղաղության աղոթք կարդաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30