Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդվում է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է իր գործընկերոջը Ռուսաստանի կողմից ձեռնարկվող ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև Լաչինի միջանցքում և շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Նա նաև նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է:
Պատրաստակամություն հայտնելով կոորդինացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները՝ կողմերը շեշտադրել են անհետաձգելի մարդասիրական հարցերի, այդ թվում իրենց նախկին բնակության վայրեր փախստականների վերադարձի, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովման, ենթակառուցվածքների վերականգնման, քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ կստեղծվի ռուսական Մարդասիրական արձագանքման կենտրոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ