Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները մտահոգված են, որ իրենց հավելավճարները կարող են չտրվել

Նոյեմբեր 16,2020 17:54

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցը վարչապետին մի փոքր դուրս էր ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստից: Բայց նա հարցի շահառուներին, որոնք ուժային կառույցների՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՊՆ, ՊԵԿ, հատկապես կրտսեր, միջին եւ ավագ խմբի ծառայողներն են, խոստացել է այն հնչեցնել: Ըստ պատգամավորի, մտահոգություն կա, որ պայմանավորված ֆինանսատնտեսական ծանր իրադրությամբ, իրենց հավելավճարները կարող են չտրվել, ինչը իրենք գնահատում են ոչ թե որպես հավելավճար, այլ՝ իրական աշխատանքի գնահատում, աշխատավարձ, որը տրվել է պարգեւավճարի տեսքով:

«Ես չեմ կարծում, թե էդպիսի պրոբլեմ կա: Ես առաջին անգամ եմ տենց բանի մասին լսում եւ չեմ կարծում, թե մենք էդպիսի սցենար քննարկում ենք, որ որեւէ մեկին որեւէ բան չվճարենք: Առավել եւս՝ ձեր ասած ծառայողներին: Ձեր ասածը ի գիտություն ընդունեցի եւ անպայման կդիտարկենք ու լուծումներ կտանք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30