Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ հայ քաղաքագիտական միտքը պատրաստում է հասարակությանը նախորդ պատերազմին։ Հիմա, նոր, էս օրերին մենք սկսել ենք մտածել «լավ 7 շրջանները հասկացանք, բա Շուշի՞ն»։ Ու էդ կոնտեքստում նոր-նոր սկսել ենք քրքրել 25-ամյա բանակցային գործընթացի փաստաթղթերը պարզելու համար, թե արդյոք բանակցային գործընթացով կարո՞ղ էինք պահել այն, ինչը կորցրեցինք պատերազմով։
Կարելի է կարծել, թե 7 շրջանների հետ կապված ունեինք համազգային կոնսենսուս ու Շուշիի անկումը խաթարեց այն։ Երկու ամիս առաջ 7 չէ, 1 շրջան, կես շրջան, մեկ գյուղ հանձնողը հռչակվելու էր դավաճան։
Նույնիսկ այս օրերին մեզ թվում է, թե պատերազմն ավարտվել է ու մենք ինչ-որ բան հանձնել ենք կամ ինչ-որ բան պահել։
Նույնիսկ այս օրերին վարչապետի այն մտքից, թե պիտի ավելի շատ սիրեինք մեր երկիրը, ավելի լավ խնամեինք ու ավելի լավ շենացնեինք առանձնացվում է «դժբախտ» և «դժգույն» Շուշի բառերը։ Եթե այս օրերին մենք սթափ ու համակողմանի չգնահատենք ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, կպարտվենք նաև հաջորդ ու շատ ավելի մոտալուտ պատերազմում»։
Կարդացեք նաև